Լրահոս

12.03.2016 21:32


«Ford transit»–ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

«Ford transit»–ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մարտի 12-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ «ԵՐԱԶ» բնակելի թաղամասի մոտակայքում, «Ford transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford transit» մակնիշի 34OA497 պ/հ ավտոմեքենայն վարորդ (Ա. Բ.) վրաերթի է ենթարկել Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ն. Պ.-ին (ծնվ. 1954 թ.):

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանելը՝ փրկարարներն առաջին օգնություն են ցուցաբերել Ն. Պ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը