Լրահոս

14.03.2016 08:50


Սարի թաղում 18-ամյա 4 երիտասարդի են դանակահարել

Սարի թաղում 18-ամյա 4 երիտասարդի են դանակահարել

«Shamshan.com»-ի տեղեկություններով՝ Սարի թաղից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով։

Վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավոր են հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը:

Նշվում է, որ նրանք ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտից: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կոշիկ, գլխարկ, քարեր, իսկ մի քանի մետր հեռավորության վրա՝ ՎԱԶ-2108 մակնիշի 89 ՏP 089 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան արյան հետքեր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին նշված ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց, ու ճանապարհին վարորդը բախվել է կայանված «Mersedes»-ին, որից հետո վիրավորներին սև գույնի BMW-ով են տեղափոխվել:

Մանրամասն՝ «Shamshan.com»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը