Լրահոս

14.03.2016 09:50


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվել է մոտ 0.5 հա, Արարատի մարզի Մրգավան գյուղի Խուդավերդյան փողոցում՝ 100 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ կոչվող բլրի մոտակայքում՝ մոտ 2 հա, կենտրոնական գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայր Հայաստան հուշահամալիրի հետնամասում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը