Լրահոս

14.03.2016 09:55


Քարաթափում Հրազդանի կիրճում

Քարաթափում Հրազդանի կիրճում

Մարտի 14-ին՝ ժամը 03.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Նաբերեժնի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներները ճանապարհից մաքրել են մանր քարերը, իսկ ամենամեծը՝ (մոտ 700 կգ) ճանապարհի երթևեկելի գոտուց տեղափոխել մայթեզր:

Այս խորագրի վերջին նյութերը