Լրահոս

14.03.2016 09:57


Ահազանգ է ստացվել, որ բնակիչը դանակով վնասել է իրեն

Ահազանգ է ստացվել, որ բնակիչը դանակով վնասել է իրեն

Մարտի 14-ին՝ ժամը 05.54-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դանակով վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1996 թ. ծնված Մ. Մ.-ը դանակով վնասվածքներ է հասցրել ձեռքերի հատվածում:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ հոգեբուժական բրիգադի ժամանումը (հոսպիտալացվել է Նուբարաշենի հոգեբուժական ԲԿ):

***

Մարտի 13-ին՝ ժամը 21.30-ին, քաղաքացի Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր թոռը առավոտյան դուրս է եկել ընկերների հետ զբոսնելու Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող տարածքում և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր (27 հրշեջ-փրկարար՝ անձնական մեքենաներով):

Փրկարարները «Խաչի ձոր» կոչվող տարածքում՝ թփուտի տակ¸ 2004 թ. ծնված Յ. Հ.-ին հայտնաբերել են քնած:

Որոնաղական աշխատանքներին մասնակցել են Մեղրու թիվ N զորամասի զինծառայողները:

Այս խորագրի վերջին նյութերը