Լրահոս

11.10.2010 16:37


Գանձվել է 485 մլն դրամ պետական տուրք և 29 մլն դրամ տուգանք

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում  տրամադրել է 13 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիա, միևնույն ժամանակ 18 շահումով խաղի և 5 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:

Ընթացիկ տարվա ինը ամիսների տվյալներով' շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք' համապատասխանաբար 12 մլն 400 հազ., 15 մլն 900 հազ. և  700 հազ. դրամի չափով:  Նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
01.01.2010-01.10.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 485 մլն դրամի չափով պետական տուրք, որից 285 մլն դրամը' շահումով խաղերի,  200 մլն դրամը' խաղատների գծով:
2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը