Նոր Սահմանադրությամբ պայմանավորված անորոշության և անկայունության բաղադրիչն է՛լ ավելի է մեծանում Ընտրական նոր օրենսգրքով:
Սերժ Սարգսյանն առաջարկում է քողարկված ձևով մեծամասնական ընտրություններ՝ իր ազդեցության տակ գտնվող փողատերերին ու «թիմակիցներին» մղելով իրար միս ուտելու:
ՀՀԿ ղեկավարի պատկերացրած սցենարը հետևյալն է՝ «Մեծամասնական ընտրատարածքներում ներկայացնել ոչ թե մեկ մականունավորի կամ տեղական նշանակության Լիսկայի, այլ մի քանիսի, որպեսզի ամեն մեկն իր համար պայքարի, բայց բոլորը միասին ձայն բերեն իր գլխավորած ՀՀԿ-ի համամասնական ցուցակի համար ու աշխատեն անհայրենիք խունվեյբինների օգտին, այսինքն՝ բոլոր «թիմակիցներին» կռվացնել իրար դեմ ու հետո բոլորին «քցել»՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով «քցել» ամբողջ հանրությանը»:
Պարզ է, որ «թիմակից» կոչվածները էշ չեն, ու հասկանում են, որ իրենց ուզում են «քցել»՝ հետագայում մեկ մարդու իշխանություն ձևավորելու և բոլորից սեփականությունը խլելու նպատակով: Դե, իսկ հանրության լայն շերտերը չեն ընդունել, չեն ընդունում և չեն ընդունելու Սերժ Սարգսյանին: Վերջինս գիտի այդ մասին ու դրա համար էլ փորձում է խուճուճ ճանապարհ ընտրել: Ճանապարհ, որն իր համար էլ է վտանգավոր:
Սարգսյանն առաջարկում է մի բան, ըստ որի՝ միայն իր տեղը պետք է երաշխավորված լինի, իսկ մյուսները պետք է ապրեն պոտենցիալ «քցվողի» կարգավիճակով: Հասկանալի է, որ պոտենցիալ «քցվողներն» այս ամենը շատ լավ հասկանում են, և դեռ հայտնի չէ, թե ով ում է «քցելու» 2017-ին: Էլ չասած 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը կկորցնի իր այսօրվա լիազորությունները և կդառնա ընդամենը կուսակցական գործիչ:
Մի խոսքով, Սարգսյանն իր համար անորոշ ու անկայուն վիճակը փորձում է վերապրոյեկտել ամբողջ քաղաքական դաշտի ու, մասնավորապես, ՀՀԿ-ի վրա: Նրա թիրախում բոլորն են, այդ թվում՝ «թիմակիցները», քանզի «Մեկ օլիգարխի տնտեսությունն» այլ բան չի ենթադրում: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի ու մյուսների դեմ Բ26-ին կցված «անկախ» լրատվամիջոցները կատաղի քարոզարշավ են սկսել:
Հետաքրքրական է, որ «անկախ» մամուլը պարբերաբար խոսում է պետական կառավարման համակարգի սերնդափոխությունից, բայց «մոռանում» է այդ սերնդափոխվողների մեջ նշել Սերժ Սարգսյանին: Ուզում են այդպիսով ցույց տալ, թե, իբր, Սերժ Սարգսյանը լավն է («Lragir.am»-ն արդեն սկսել է էժանագին հնդկական կինոների սցենարներ ներկայացնել «Սերժ Սարգսյանը լացել է...» թեմայով), բայց շրջապատված է վատ կադրերով, և եթե այդ կադրերի փոխարեն գան ուրիշները, ապա ամեն ինչ լավ կլինի: Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...
Սերժ Սարգսյանն ուզում է հայկական թուրքմենբաշի դառնալ, բայց որպեսզի այդ ամենին տա ժամանակակից տեսք, իրեն շրջապատում է անցյալ ու սեփական դիմագիծ չունեցող երիտբոլշևիկներով:
Վարդան Օսկանյանի քաղաքական ակտիվացումն, ի դեպ, լրջորեն փոխում է իրավիճակը և Բ26-ում մեծացնում անորոշությունն ու անկայունությունը: Բայց դա արդեն իրենց խնդիրն է:
Պարզ է, որ Հայաստանին քաղաքական սերնդափոխություն է պետք և նոր դեմքեր պետական կառավարման համակարգում, բայց դա հնարավոր չէ իրականացնել սուլթանատի պայմաններում: Ժամանակակից կառավարման համակարգը պահանջում է նաև ժամանակակից մտածողությամբ և արևմտյան (համամարդկային) արժեքների իրական կրող առաջնորդ՝ իր թիմով, այլ ոչ թե ցերեկները եվրաասոցացվող, գիշերները ԵՏՄ-ացվող, իսկ հանգստյան օրերին «Ֆուտբոլային» դիվանագիտություն վարող մարդ, ով անորոշ ու անկայուն պատկերացումներ ունի ներքին ու արտաքին քաղաքական հարցերում և միայն խիստ որոշակի հակվածություն իշխանական աթոռի և փողի նկատմամբ:
Անորոշություն և անկայունություն – 3

Կարեն Հակոբջանյան