Լրահոս

14.03.2016 16:43


Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը՝ մարտի 21-27-ին

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը՝ մարտի 21-27-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով գարնանային արձակուրդ չեն ունենա:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկարաձգվել էր երեք շաբաթով:

ՀՀ ԿԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը