Սերժ Սարգսյանի պարտիզանությունը և «Lragir.am»-ի էժանագին պահվածքը
Սերժ Սարգսյանի և նրա «ծպտյալ» թիմակիցների արձագանքը Վարդան Օսկանյանի հայտարարությանը պարզունակ էր և կանխատեսելի:
ՀՀԿ ղեկավարն «անկախ» մամուլի («Lragir.am» և այլ «Մուտիտ.am»-ներ), կլիմաքսային տարիքից անցած լրատվական դաշտի կնանիքի և երկարատև տվայտանքներից հետո Աշոտյանի խաշային «թրի» տակով անցած«անժառանգ»ստյոպիկատիպ ստատուսչիների միջոցով (չհաշված սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներին) մի շարք «մեղադրանքներ» ներկայացրեց Օսկանյանին, ինչից պարզ դարձավ, որ Բ26-ի քարոզչական զինանոցն աղքատ է, բարոյապես ու ֆիզիկապես մաշված: Հաճախորդներն էլ գտնվում են ստեղծագործական ճգնաժամի մեջ:
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմադիր և մարտի 1-ի զոհ
Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը մեղադրում է Օսկանյանին նախկին իշխանության ներկայացուցիչ և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին վերջինիս թիմակիցը լինելու մեջ:
Սարգսյանը երևի Քոչարյանի նախագահության տարիներին պլակատը ձեռքին պահանջել է իշխանափոխություն և չի հանդիսացել դե ֆակտո երկրորդ դեմքը՝ կոորդինացնելով քրեաօլիգարխիկ շրջանակների գործունեությունը: Կամ էլ Սարգսյանն իշխանության մեջ ընդդիմության ներկայացուցիչն է եղել՝ պարտիզանություն անելով պաշտպանության նախարար եղած ժամանակ:
Եթե Օսկանյանի դեմ քարոզարշավի մեխը դառնալու է այն, որ նա եղել է նախկին արտգործնախարար և նորմալ հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, ապա «Գեբելսյան» քարոզչամեքենայից պետք է շնորհակալ լինել նման անտաղանդ տեխնոլոգիա կիրառելու համար:
Սարգսյանը նաև իր մամուլին քսի է տալիս Օսկանյանի դեմ մարտի 1-ի թեմայով: Նկատենք, որ սա արդեն փարիսեցիության և դեմագոգիայի գագաթնակետն է, քանզի բացառապես մարտի 1-ի միջոցով Սերժ Սարգսյանը կարողացավ նախագահի աթոռին հայտնվել 2008-ին:
Եթե ՀՀԿ ղեկավարը որոշել է մարտի 1-ի թեման դնել շրջանառության մեջ, ապա կրակի հետ է խաղում: Իսկ եթե նրա քարոզիչներն են սեփական նախաձեռնությամբ մարտի 1-ի մասին հիշել, ապա դա նույնպես խաղ է կրակի հետ:
Շատ է շահարկվում Օսկանյանի հայտնի ասուլիսը (փաստորեն, Սերժ Սարգսյանին դա մինչև հոգու խորքը խոցել է): Տեղին է հիշեցնելը, որ Օսկանյանն ասուլիս տվեց կրակոցներից ժամեր առաջ՝ փորձելով կանխել սպասվող բախումները: Նա այն պաշտոնյան էր, ով անձնական պատասխանատվություն վերցրեց ու խոսքով դիմեց հանրությանը՝ կոչ անելով կողմերին գնալ երկխոսության: Եվ դա այն դեպքում, երբ Սարգսյանն, իբր, հիսուն տոկոսից ավելի էր ստացել ու մեկ փուլով դարձել նախագահ:
Եթե Սարգսյանն իրոք ընտրված լիներ, ապա հետընտրական լարվածություն չէր լինի, իսկ լինելու դեպքում էլ հենց ինքը պետք է հանրությանը դիմեր, այնինչ այդ օրերին նա, իր ոճին հավատարիմ, անհետացել էր հանրության տեսադաշտից ու զբաղված էր ուրիշ գործով:
Այնպես որ, ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանն ու իր թիմը մարտի 1-ի թեմայով ավելի լավ է՝ սուս մնան: Նրանց չի փրկի անգամ «Սպիտակ մեխակներ Մյասնիկյանի արձանին» օպերացիան:
Հարկ է առանձնահատուկ նշել, որ մարտի 1-ի հարցում սուպերանբարոյական և էժանագին պահվածք է դրսևորում ադրբեջանական լրատվամիջոցների սիրելի «Lragir.am»-ը: Քանզի ծառայել մարտի 1-ի թիվ մեկ շահառուին և, միևնույն ժամանակ, կոկորդիլոսի արցունքներ թափել այդ թեմայով կարող է իրեն թույլ տալ միայն բարոյականությունը վաղուց Բ26-ի պատերի տակ թողածը:
Սույն լրատվամիջոցը նաև հավատաքննիչի դեր է ստանձնել՝ կոչ անելով Օսկանյանին գնահատական տալ քոչարյանական կառավարման շրջանին ու տարանջատվել, ապա նոր միայն մտնել քաղաքական գործընթացների մեջ: Եվ սա ասում է մի լրատվամիջոց, որը պնդում է, թե 2008-ից հետո բան չի փոխվել, և փոխվել են միայն անձերը, և որը գործող իշխանությունների կրնկի տակ է հայտնվել՝ հրապարակավ հանրությանը բացատրություն չներկայացնելով, թե այդ ինչպես պատահեց, որ երբեմնի «թունդ ընդդիմադիր» կայքը վերածվեց Սերժ Սարգսյանի լակեյի ու «սլիվնոյ բաչոկի»:
Ինչ մնում է «մեղադրանքների» տեխնոլոգիական մասին, ապա դրանք չաշխատող են, քանզի Օսկանյանն իր գործունեությամբ է ապացուցել, որ ինքնաբավ, ինքնուրույն և սկզբունքներ ունեցող քաղաքական գործիչ է: Նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, պարտիզանություն չի անում և չի փորձում էժանագին ձևով տարանջատվել Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած տարիներից ու ներկայումս էլ նորմալ մարդկային հարաբերություններ ունի երկրորդ նախագահի հետ:
Ռոբերտ Քոչարյանի մասով Սերժ Սարգսյանի կիրառած քարոզչակոդերը չեն տեղավորվում ոչ բարոյական, ոչ էլ այլ հարթություններում, քանի որ պարտիզանություն խաղալը և սեփական անցյալի վրա հարձակվելը շատ կոնկրետ ռեակցիա են առաջացնում մարդկանց մոտ:
Ինչպես որ ութ տարի առաջ նախընտրական փուլում Սարգսյանը փորձում էր խաչ քաշել իր անցյալի վրա ու, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, տարածել, թե ինքը ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի, այնպես էլ 2008-ից հետո է տարածում, թե Քոչարյանի հետ իրականում «դուշման» է եղել, ու կապ չունի նախորդ իշխանության հետ: Թե ինչ օգուտ է ստանում ՀՀԿ ղեկավարը դրանից, միայն ինքը կիմանա:
Մեր կողմից նկատենք, որ այդ ամենի արդյունքում ՀՀԿ ղեկավարը դառնում է անհայրենիք ու հետին թվով պարտիզան, որովհետև ուրանում է իր ղարաբաղյան անցյալը, բայց չի դառնում գորիսեցի, համ էլ, Քոչարյանի դեմ կռիվ տալով, ցույց է տալիս իր մարդկային որակներն ու ֆոբիաները:
Դե, իսկ հանրությունը թքած ունի տեխնոլոգիաների վրա:
Հանրությունը փոփոխություն է պահանջում և այդ փոփոխության կարևորագույն նախապայման դիտարկում Սերժ Սարգսյանի հեռացումը պետական կառավարման համակարգից: Պետք է կենտրոնանալ, հետևաբար, հանրային պահանջի բավարարման հարցի վրա:
Սերժ Սարգսյանի պարտիզանությունը և «Lragir.am»-ի էժանագին պահվածքը
Սերժ Սարգսյանի և նրա «ծպտյալ» թիմակիցների արձագանքը Վարդան Օսկանյանի հայտարարությանը պարզունակ էր և կանխատեսելի:
ՀՀԿ ղեկավարն «անկախ» մամուլի («Lragir.am» և այլ «Մուտիտ.am»-ներ), կլիմաքսային տարիքից անցած լրատվական դաշտի կնանիքի և երկարատև տվայտանքներից հետո Աշոտյանի խաշային «թրի» տակով անցած «անժառանգ» ստյոպիկատիպ ստատուսչիների միջոցով (չհաշված սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներին) մի շարք «մեղադրանքներ» ներկայացրեց Օսկանյանին, ինչից պարզ դարձավ, որ Բ26-ի քարոզչական զինանոցն աղքատ է, բարոյապես ու ֆիզիկապես մաշված: Հաճախորդներն էլ գտնվում են ստեղծագործական ճգնաժամի մեջ:
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմադիր և մարտի 1-ի զոհ
Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը մեղադրում է Օսկանյանին նախկին իշխանության ներկայացուցիչ և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին վերջինիս թիմակիցը լինելու մեջ:
Սարգսյանը երևի Քոչարյանի նախագահության տարիներին պլակատը ձեռքին պահանջել է իշխանափոխություն և չի հանդիսացել դե ֆակտո երկրորդ դեմքը՝ կոորդինացնելով քրեաօլիգարխիկ շրջանակների գործունեությունը: Կամ էլ Սարգսյանն իշխանության մեջ ընդդիմության ներկայացուցիչն է եղել՝ պարտիզանություն անելով պաշտպանության նախարար եղած ժամանակ:
Եթե Օսկանյանի դեմ քարոզարշավի մեխը դառնալու է այն, որ նա եղել է նախկին արտգործնախարար և նորմալ հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, ապա «Գեբելսյան» քարոզչամեքենայից պետք է շնորհակալ լինել նման անտաղանդ տեխնոլոգիա կիրառելու համար:
Սարգսյանը նաև իր մամուլին քսի է տալիս Օսկանյանի դեմ մարտի 1-ի թեմայով: Նկատենք, որ սա արդեն փարիսեցիության և դեմագոգիայի գագաթնակետն է, քանզի բացառապես մարտի 1-ի միջոցով Սերժ Սարգսյանը կարողացավ նախագահի աթոռին հայտնվել 2008-ին:
Եթե ՀՀԿ ղեկավարը որոշել է մարտի 1-ի թեման դնել շրջանառության մեջ, ապա կրակի հետ է խաղում: Իսկ եթե նրա քարոզիչներն են սեփական նախաձեռնությամբ մարտի 1-ի մասին հիշել, ապա դա նույնպես խաղ է կրակի հետ:
Շատ է շահարկվում Օսկանյանի հայտնի ասուլիսը (փաստորեն, Սերժ Սարգսյանին դա մինչև հոգու խորքը խոցել է): Տեղին է հիշեցնելը, որ Օսկանյանն ասուլիս տվեց կրակոցներից ժամեր առաջ՝ փորձելով կանխել սպասվող բախումները: Նա այն պաշտոնյան էր, ով անձնական պատասխանատվություն վերցրեց ու խոսքով դիմեց հանրությանը՝ կոչ անելով կողմերին գնալ երկխոսության: Եվ դա այն դեպքում, երբ Սարգսյանն, իբր, հիսուն տոկոսից ավելի էր ստացել ու մեկ փուլով դարձել նախագահ:
Եթե Սարգսյանն իրոք ընտրված լիներ, ապա հետընտրական լարվածություն չէր լինի, իսկ լինելու դեպքում էլ հենց ինքը պետք է հանրությանը դիմեր, այնինչ այդ օրերին նա, իր ոճին հավատարիմ, անհետացել էր հանրության տեսադաշտից ու զբաղված էր ուրիշ գործով:
Այնպես որ, ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանն ու իր թիմը մարտի 1-ի թեմայով ավելի լավ է՝ սուս մնան: Նրանց չի փրկի անգամ «Սպիտակ մեխակներ Մյասնիկյանի արձանին» օպերացիան:
Հարկ է առանձնահատուկ նշել, որ մարտի 1-ի հարցում սուպերանբարոյական և էժանագին պահվածք է դրսևորում ադրբեջանական լրատվամիջոցների սիրելի «Lragir.am»-ը: Քանզի ծառայել մարտի 1-ի թիվ մեկ շահառուին և, միևնույն ժամանակ, կոկորդիլոսի արցունքներ թափել այդ թեմայով կարող է իրեն թույլ տալ միայն բարոյականությունը վաղուց Բ26-ի պատերի տակ թողածը:
Սույն լրատվամիջոցը նաև հավատաքննիչի դեր է ստանձնել՝ կոչ անելով Օսկանյանին գնահատական տալ քոչարյանական կառավարման շրջանին ու տարանջատվել, ապա նոր միայն մտնել քաղաքական գործընթացների մեջ: Եվ սա ասում է մի լրատվամիջոց, որը պնդում է, թե 2008-ից հետո բան չի փոխվել, և փոխվել են միայն անձերը, և որը գործող իշխանությունների կրնկի տակ է հայտնվել՝ հրապարակավ հանրությանը բացատրություն չներկայացնելով, թե այդ ինչպես պատահեց, որ երբեմնի «թունդ ընդդիմադիր» կայքը վերածվեց Սերժ Սարգսյանի լակեյի ու «սլիվնոյ բաչոկի»:
Ինչ մնում է «մեղադրանքների» տեխնոլոգիական մասին, ապա դրանք չաշխատող են, քանզի Օսկանյանն իր գործունեությամբ է ապացուցել, որ ինքնաբավ, ինքնուրույն և սկզբունքներ ունեցող քաղաքական գործիչ է: Նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, պարտիզանություն չի անում և չի փորձում էժանագին ձևով տարանջատվել Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած տարիներից ու ներկայումս էլ նորմալ մարդկային հարաբերություններ ունի երկրորդ նախագահի հետ:
Ռոբերտ Քոչարյանի մասով Սերժ Սարգսյանի կիրառած քարոզչակոդերը չեն տեղավորվում ոչ բարոյական, ոչ էլ այլ հարթություններում, քանի որ պարտիզանություն խաղալը և սեփական անցյալի վրա հարձակվելը շատ կոնկրետ ռեակցիա են առաջացնում մարդկանց մոտ:
Ինչպես որ ութ տարի առաջ նախընտրական փուլում Սարգսյանը փորձում էր խաչ քաշել իր անցյալի վրա ու, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, տարածել, թե ինքը ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի, այնպես էլ 2008-ից հետո է տարածում, թե Քոչարյանի հետ իրականում «դուշման» է եղել, ու կապ չունի նախորդ իշխանության հետ: Թե ինչ օգուտ է ստանում ՀՀԿ ղեկավարը դրանից, միայն ինքը կիմանա:
Մեր կողմից նկատենք, որ այդ ամենի արդյունքում ՀՀԿ ղեկավարը դառնում է անհայրենիք ու հետին թվով պարտիզան, որովհետև ուրանում է իր ղարաբաղյան անցյալը, բայց չի դառնում գորիսեցի, համ էլ, Քոչարյանի դեմ կռիվ տալով, ցույց է տալիս իր մարդկային որակներն ու ֆոբիաները:
Դե, իսկ հանրությունը թքած ունի տեխնոլոգիաների վրա:
Հանրությունը փոփոխություն է պահանջում և այդ փոփոխության կարևորագույն նախապայման դիտարկում Սերժ Սարգսյանի հեռացումը պետական կառավարման համակարգից: Պետք է կենտրոնանալ, հետևաբար, հանրային պահանջի բավարարման հարցի վրա:
Սամվել Խաչագողյան