Աշխարհ

15.03.2016 11:40


Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով սիրիացի քրիստոնյաները լքում են իրենց տները (տեսանյութ)

Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով սիրիացի քրիստոնյաները լքում են իրենց տները (տեսանյութ)

Սիրիական Թիլ Ջիհան քաղաքում, որի մոտ թուրք զինվորները բետոնե պատ են կառուցել և ռազմական ուժ են կենտրոնացնում, ընդամենը մի քանի ընտանիք է մնացել, իսկ բնակչության մեծ մասը, այդ թվում՝ քրիստոնյաները, լքել են քաղաքը:

«LifeNews»-ի նկարահանող խումբն այցելել է փոքր անտիոքյան ուղղափառ եկեղեցի և պարզել, որ գրեթե բոլոր քրիստոնյաները լքել են քաղաքը:

«Մենք՝ մնացածներս, հետևում ենք տաճարին: Մենք փոքր քրիստոնեական համայնք ունեինք, սակայն բոլոր քրիստոնյաները լքել են Թիլ Ջիհանը Թուրքիայի կողմից անդադար ռմբակոծությունների պատճառով: Ոմանք վնասվածքներ են ստացել, իսկ ոմանք որոշել են այլևս ռիսկի չդիմել», - պատմել է տեղի բնակիչ Ֆահադը:

Աղբյուրի փոխանցմամբ` տեղացիների՝ զանգվածային կերպով սահմանամերձ քաղաքները լքելը ձեռնտու է թուրք զինվորներին, քանի որ Անկարայի կողմից Սիրիա ներխուժման պարագայում Անկարան ստիպված չի լինի արդարանալ քաղաքացիական զոհերի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը