Լրահոս

11.10.2010 15:31


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ' Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր առավոտյան Սլովենիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ իր սլովենացի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել և ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ընթացքն ու վերջին զարգացումները:

-Հայկական կողմի դիրքորոշումն այս առանցքային հարցի շուրջ մնում է անփոփոխ։ Խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով' առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի՝ այսօր գոյություն ունեցող ձևաչափով և միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ,-նշել  է ՀՀ նախագահը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը