Մեկնաբանություն

15.03.2016 19:51


Ինչու է նյարդայնացել ՀՀԿ ղեկավարը

Ինչու է նյարդայնացել ՀՀԿ ղեկավարը

Վարդան Օսկանյանն ընդամենը մի հարցազրույց տվեց, և ճահճի մեջ անմիջապես սկսվեց հանրահավաք. «գորտերը» կռկռում են ու պահանջում նախկին արտգործնախարարի հրաժարականը:

«Անկախ» մամուլի («1in.am», «Lragir.am» և այլն) պահվածքը ցույց տվեց, որ Բ26-ում նյարդայնացած են: Պատճառը շատ պարզ է՝ Վարդան Օսկանյանը պայքար է մղելու քաղաքական թիմով, քաղաքական կոդերով և քաղաքական դաշտ է տեղափոխելու Սերժ Սարգսյանին: Իսկ դա շատ լուրջ վտանգ է հրապարակային քաղաքականությունը կրկեսի վերածած Տենց եք անում, որ խիարը թարս է բուսնում», «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, ահագին շնորհակալ եմ, մի այլ կարգի շնորհակալ եմ ...», «Իյա՜, իրո՞ք», «Ինչքան ուզես՝ էնքան խփենք» ...) և բացառապես կուլիսային առուծախի միջոցով աթոռը պահած ՀՀԿ ղեկավարի համար:

Վարդան Օսկանյանն իր քայլերը, ի տարբերություն իշխանությունների սիրելի «թունդ ընդդիմադիր», «արևմտամետ» և այլ տիպի դեմքերից, չի համաձայնեցնում Սերժ Սարգսյանի հետ, գործում է ինքնուրույն, որոշումները կայացնում է թիմային սկզբունքով և բոլոր առումներով հանդիսանում է ինքնաբավ քաղաքական գործիչ: Սա չի կարող չնյարդայնացնել ամեն ինչ ու ամենքին գնած ՀՀԿ ղեկավարին, ով իրեն կորցնում է ցանկացած ինքնուրույն սուբյեկտի առկայության դեպքում՝ անկախ այդ սուբյեկտի ռեսուրսային հնարավորություններից: Անգամ իշխանության ներսում և յուրային համարվող շրջապատում որոշակի ինքնուրույնություն ունեցող սուբյեկտներից է ՀՀԿ ղեկավարը վախենում և կոմպլեքսավորվում:

Սարգսյանն իրեն հանգիստ է զգում բացառապես քաղաքական դիակների ու անցյալ չունեցող երիտսերժականների շրջապատում: Վարդան Օսկանյանի դեպքում Սարգսյանի մոտ դիսկոմֆորտը եռապատկվում է, քանզի նա փոփոխության հայտ է ներկայացրել, և այդ հայտը «պետպատվերով» չէ:

Սերժ Սարգսյանին նյարդայնացնում է նաև այն, որ Վարդան Օսկանյանը լուրջ արտաքին կապեր ունի և կարող է փակել ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողական» խաղերը ինչպես Արևմուտքում, այնպես էլ ՌԴ-ում՝ փաստի առաջ կանգնեցնելով նաև Բ26-ի դուդուկի տակ պարող Հայաստանի «արևմտամետ» շրջանակներին:

Կոմպլեմենտարիզմի գաղափարախոսի ակտիվ գործունեության պայմաններում Սարգսյանը չի կարող իր պատկերացրած «և՛, և՛»-ը խաղալ դրսում, քանզի այնտեղ բոլորն էլ գիտեն, որ դա անբովանդակ «և՛, և՛» է, և պարզապես այլընտրանքի բացակայության պայմաններում են Սարգսյանի հետ հարաբերվում: Հիմա արտաքին դաշտում ամեն ինչ փոխվելու է: Բոլորին «այո» ասելու, աշխարհաքաղաքական թափառաշրջիկություն անելու և օրվա կուրսով շարժվելու Սարգսյանի հնարավորությունները փակվում են:

Ահա այս ամենի հանրագումարում խառնվում են «սահմանադրական» հեղաշրջման բոլոր ծրագրերը, քաղաքական դաշտը նոր դասավորություն է ստանում, և նախորդ տարվա փետրվարին տեղի ունեցածը «փոզմիշ է լինում», քանզի բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նախապայմանով Հայաստանում դրական փոփոխություններ անելու կողմնակիցներ էին, այսօր էլ կան ու կանգնած են Վարդան Օսկանյանի կողքին:

Եթե հաշվի առնենք նաև այն, որ Օսկանյանի քաղաքական օրակարգում ընդհանուր նպատակի շուրջ քաղաքական լայն համախմբումը (այդ թվում՝ իշխանության մեջ առկա առողջ ուժերի հետ) կարևոր տեղ է զբաղեցնում, ապա պատկերն ամբողջական կդառնա, ու լիովին կբացահայտվի նախագահական նստավայրում աշխատողի անհանգստության աղբյուրը:

Այնպես որ, հասկանալի է, թե ինչու է վայնասուն բարձրացել, ինչն, օրինակ, չենք նկատել այլ նորաստեղծ կուսակցությունների պարագայում: Եվ դա այն դեպքում, երբ նորաստեղծներից մեկն այնպիսի «թունդ» բառապաշար է օգտագործում, որ թվում է, թե Սարգսյանի միակ դարդն այդ ուժը պետք է լիներ, մինչդեռ հավասարակշռված ու ոչ հիստերիկ օսկանյանական գնահատականներն են ցավով ընկալվում:

Պատճառները, կրկնեմ, այն չէ, որ Օսկանյանը շատ ռեսուրսներ է դրել կամ արդեն իսկ հսկայական քանակի կառույցներ է ստեղծել: Օսկանյանն ընդամենը մեկ հայտարարություն է արել, բայց դա արել է քաղաքական կոդով և սեփական որոշման արդյունքում: Սա՛ է Սարգսյանին հունից հանողը, քանզի նա թույլ է քաղաքական դաշտում և վախենում է բոլոր այն սուբյեկտներից, ովքեր իր ազդեցությունից դուրս են գտնվում, այսինքն՝ ինքնուրույն են:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը