Լրահոս

15.03.2016 22:25


Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն

Հանրապետության տարածքում

Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում

Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ:

ԱԻՆ–ը զգուշացնում է՝ մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում, հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2...-3, գետնի մակերևույթին՝ -4...-5 աստիճան ցուրտ:

Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80

Այս խորագրի վերջին նյութերը