Լրահոս

16.03.2016 09:05


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Մարտի 16-ին՝ ժամը 03.44-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 34RD957 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 15-ին՝ ժամը 11.15-ին, ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին` «Փոքր Մհեր» կրթահամալիրի մոտակայքում, Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի 34 TF 250 պ/հ ավտոմեքենան (վարոր՝ Ն. Գ., ծնված 1989 թ.) դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 15-ին՝ ժամը 10.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել .անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ջամշլու հատվածի 3-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 VT 236 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան արգելափակումից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված (4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը