Ռուբեն Սաֆրաստյան. «Արձանագրություններից մենք ոչ մի արդյունք չստացանք»
Հոկտեմբերի 10-ին լրացավ Ցյուրիխում հայ-թրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին: Ի՞նչ արդյունքներ ունենք մենք այսօր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ «7օր»-ի այս հարցին պատասխանելիս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, թե մենք ոչ մի արդյունք չստացանք.
-Հայ-թրքական միջպետական հարաբերություններն այդպես էլ մնացին չկարգավորված։ Մյուս կողմից էլ, շատերի՝ աշխարհի խոշոր պետությունների համար պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարողանում ձերբազատվել իր այն սխալներից, որ միշտ թույլ է տալիս։
Թուրքագետը պատահական չի համարել, որ այս օրերին եվրոպական մամուլը գրել էր, թե Թուրքիայի համար դեպի Եվրամիություն ճանապարհն անցնում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման վրայով։
-Ըստ էության, Թուրքիան վիժեցրեց այդ գործընթացը, և ես կարծում եմ, որ եթե սկսվի հայ-թրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը, մեր դիրքորոշումը պետք է ավելի կոշտ լինի,-ասել է Ռ. Սաֆրաստյանը։
Թե ինչպիսի՞ զարգացում կունենան այդ արձանագրությունները, և հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման երկրորդ ռաունդ լինի, ապա Ռ. Սաֆրաստյանի խոսքերով՝ դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Թուրքիան հրաժարվի իր որդեգրած քաղաքականությունից, որը հիմնված է հարկադրման, ճնշման սկզբունքի վրա։

7or.am