Լրահոս

16.03.2016 12:25


ՀՀ ԱՆ–ն զգուշացնում է սուր շնչառական վարակների հնարավոր աշխուժացման մասին

ՀՀ ԱՆ–ն զգուշացնում է սուր շնչառական վարակների հնարավոր աշխուժացման մասին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են մրսածության գործոնով պայմանավորված՝ սուր շնչառական վարակների աշխուժացման պատճառ դառնալ:

Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝

  • գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
  • գրիպանման երևույթների առաջացման ժամանակ սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
  • հագնվել եղանակին համահունչ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը