Մեկնաբանություն

16.03.2016 14:20


Ալիկը հանձնեց «ՊԱՊ համալիրը», բայց կտրվեց բարոյականության ստուգարքից

Ալիկը հանձնեց «ՊԱՊ համալիրը», բայց կտրվեց բարոյականության ստուգարքից

Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո Բ26-ը համահաճախորդական հավաք է հայտարարել: Բոլորին ուղարկում են այս կամ այն տիրույթում «ՊԱՊ համալիր» հանձնելու, այն է՝ նախկին արտգործնախարարի դեմ դհոլություն անելու:

Մի մասին գործուղել են վերահսկելի լրատվամիջոցներ, իսկ մյուսներին բաց են թողել «Ֆեյսբուքում» «արածելու»: Ամեն մեկին մի առաջադրանք են տվել, ու սրանք պարտաճանաչորեն վաստակում են իրենց օրվա «կորմը»:

Իր փայ գեղամյանությունն է «Հայկական ժամանակի» էջերում արել նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ում Սերժ Սարգսյանը կոոպերատիվ ՀՀՇ-ի կազմում անխնա ձևով ֆոտոսեսիայի էր ենթարկել և մոռացել: Իրավիճակի փոփոխությունը, սակայն, ստիպել է «Վերջի բոլշևիկին» հիշել իր կողմից օգտագործված ու դեն նետվածներին, այդ թվում՝ Ալիկին:

Ալիկի անբարոյականությունն այն չէ, որ նա քննադատում է Օսկանյանին, այլ այն, որ նա պաշտպանում է մարտի 1-ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանի շահերն ու շարքային լակեյի պես պահում իրեն:

Ով՝ ով, բայց մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ եղած և ընդդիմադիր հատվածի ղեկավարներից հանդիսացող Արզումանյանը որևէ պարագայում չպետք է ձեռք սեղմեր տաս զոհի գնով իշխանության եկած մարդուն, բերանը բաց ու վիզը ծուռ պոզայով նկարվեր հետը և ծառայեր նրան, սակայն կոոպերատիվ ՀՀՇ-ի հարբեցող անդամի բարոյական նշաձողն, ավելի ճիշտ՝ անբարոյական տեսակը, ճիշտ հակառակ տիրույթում է նրան դրել:

Դատելով ամենից՝ Սարգսյանն օգտագործում է հաճախորդներին Օսկանյանի դեմ ու ձեռքի հետ էլ փչացնում 2008-ին իր դեմ ելածներից շատերին: «Երկուսը մեկում» օպերացիային օժանդակողներից մեկն Ալիկն է:

Դեռ ինչե՜ր ենք տեսնելու:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը