Լրահոս

16.03.2016 14:50


Ընտրախախտումների վերաբերյալ ՔԿ վարույթում քննված 33 քրգործով մեղադրանք է առաջադրվել 36 անձի

Ընտրախախտումների վերաբերյալ ՔԿ վարույթում քննված 33 քրգործով մեղադրանք է առաջադրվել 36 անձի

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերից 33-ով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործերը՝ 36 մեղադրյալի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։

Նշված քրեական գործերից 30-ը՝ 33 մեղադրյալի վերաբերյալ, արդեն ուղարկվել է դատարան։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված քրեական գործերով տարբեր ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք առաջադրված 36 անձանցից 15-ը քաղաքացիներ են, 21-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որոնցից 5-ը՝ ՏԸՀ նախագահ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը