Աշխարհ

16.03.2016 17:30


ՉԼ. «Բարսելոնա»–«Արսենալ», «Բավարիա» -«Յուվենտուս»

ՉԼ. «Բարսելոնա»–«Արսենալ», «Բավարիա» -«Յուվենտուս»
Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին երկու՝ «Բարսելոնա»–«Արսենալ», «Բավարիա» -«Յուվենտուս» պատասխան հանդիպումները։
«Բարսելոնա» - «Արսենալ» նախորդ հանդիպումն ավարտվել էր կատալոնական ակումբի հաղթանակով (2։0)։

Հավանական կազմերը՝
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Խորդի Ալբա, Ժերեմի Մատյո, Խավյեր Մասկերանո, Դանի Ալվես, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Նեյմար, Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի։
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Նաչո Մոնրեալ, Պյեր Մերտեզակեր, Գաբրիել Պաուլիստա, Հեկտոր Բելերին, Ֆրենսիս Կոկլեն, Արոն Ռեմսի, Մեսութ Օզիլ, Ալեքսիս Սանչես, Օլիվյե Ժիրու, Թեո Ուոլկոթ։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ռուսաստանցի Սերգեյ Կարասևը նշանակվել է «Բարսելոնայի» ու «Արսենալի» միջև պատասխան հանդիպման գլխավոր մրցավար։
Նրան կօգնեն Անտոն Ավերյանովը ու Տիխոն Կալուգինը։ Չորրորդ մրցավարն է Նիկոլայ Գոլուբևը։
«Բավարիա» -«Յուվենտուս» նախորդ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Այսօրվա հավանական կազմերը՝

«Բավարիա». Նոյեր, Լամ, Կիմիխ, Ալաբա, Բերնատ, Վիդալ, Ալոնսո, Ռոբեն, Մյուլեր, Կոստա, Լեւանդովսկի։
«Յուվենտուս». Բուֆոն, Լիխշտայներ, Բարցալի, Բոնուչի, Էվրա, Կուադրադո, Խեդիրա, Հերնանես, Պոգբա, Մորատա, Մանջուկիչ:

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:45-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը