Ադրբեջանում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ՀՅԴ պատվիրակության մասնակցության
Հոկտեմբերի 11-12-ին Բաքվում անցկացվում է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվել է Երևանում ս.թ. հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցում է նաև ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ ՄարիոՆալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿիրոՄանոյանը։
Բաքվի բիզնես-կենտրոնի դիմաց ադրբեջանական կազմակերպություններից մեկը փորձել է բողոքի գործողություն անցկացնել ընդդեմ հանձնախմբի ժողովին ՀՅ Դաշնակցության պատվիրակության մասնակցության։
Բողոքի գործողության մասնակիցները վանկարկել են «Դաշնակցականներն Ադրբեջանում տեղ չունեն» կարգախոսը։
Ոստիկանությունն արգելել է բողոքի չարտոնված գործողության անցկացումը։ Ձերբակալվել են որոշ մասնակիցներ, իսկ մեկին էլ հաջողվել է մուտք գործել շենք, որտեղ ընթանում էր ժողովը, սակայն շուտով նրան այնտեղից հեռացրել են։
Ադրբեջանում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ՀՅԴ պատվիրակության մասնակցության
Հոկտեմբերի 11-12-ին Բաքվում անցկացվում է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվել է Երևանում ս.թ. հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցում է նաև ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

7or.am