Լրահոս

11.10.2010 16:50


Կիրո Մանոյանի ու Արազ Ալիզադեի միջև վեճ է բռնկվել

Կիրո Մանոյանի ու Արազ Ալիզադեի միջև վեճ է բռնկվել

Բաքվում անցկացվող Սոցինտերնի նիստի ժամանակ ՀՅ Դաշնակցության պատվիրակության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է սկսվել։

-Ադրբեջանը գոհ չէ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներից, որովհետև վստահ է, որ համանախագահների առաջարկները Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու հնարավորություն չեն տալիս,-իր ելույթում հայտարարել է Կիրո Մանոյանը։

Նա նաև ընդգծել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչը հարուցել է Ադրբեջանի նարկայացուցչի դժգոհությունը, ով բավական նյարդային է արձագանքել։

Դրանից հետո Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան հանգստության կոչ է արել և նշել է, որ կողմերը պետք է հանգիստ երկխոսություն վարեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը