Լրահոս

17.03.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-17-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է գողության` 6, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, խարդախության 17 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը