Լրահոս

11.10.2010 17:02


ՀՀ վարչապետը և Սլովենիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հանդիպումը։
Բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։ Սլովենիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների, մասնավորապես' կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին։
Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարևորվել է Երևանում հայ և սլովենացի գործարարների մասնակցությամբ անցկացվող համաժողովը և ընդգծվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։
Սլովենիայի նախագահը խոսել է իր երկրում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման կարևորության մասին։ Հատկանշական է, որ մի շարք միջոցառումներ նախագահ Թյիրկը պատվել է իր անձնական ներկայությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը