Կիրո Մանոյան. «Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բացասական դեր է խաղում»
- Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,-«1news.az»-ի փոխանցմամբ՝ Բաքվում անցկացվող Սոցինտերնի նիստի ժամանակ հայտարարել է ՀՅԴ պատվիրակության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը։
-Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները կարելի է ձախողված համարել Անկարայի դիրքորոշման պատճառով, քանի որ նա որպես նախապայման դնում էր Ղարաբաղի հարցը։ Բայց հայկական կողմն այդ նախապայմանը երբեք չի ընդունի,-հայտարարել է նա։
Կիրո Մանոյանը նշել է, որ եթե Թուրքիան երբևէ չեղյալ հայտարարի այդ նախապայմանները, ապա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող շարունակվել։
-Սակայն մենք դեռ տեսնում ենք, որ Թուրքիան չի փոխել իր տեսակետը այս հարցի վերաբերյալ,-ընդգծել է նա։