Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ համարող Նիկոլ Փաշինյանը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները համարում է իրական օրակարգ և մասնակցում դրանց: Նա դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցության ներկայացուցիչ և Հրազդանի քաղաքապետի թեկնածու դարձած Սասուն Միքայելյանի շտաբի պետը: Այն Սասուն Միքայելյանի, ով Սերժ Սարգսյանին համարում է իր մարտական ընկերը և այդ ընկերությունը վեր համարում բոլոր տիպի հարաբերություններից ու գաղափարներից:
Նիկոլի «սկզբունքայնությունը»
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ թիմակից Խաչատուր Սուքիասյանն էլ է դրական խոսքեր շռայլում ՀՀԿ ղեկավարի հասցեին:
Այս պատմության մեջ առավել ուշագրավն էլ այն է, որ սույն գործիչները 2008-ին ամենաթունդ ձևով պայքարել են Սերժ Սարգսյանի դեմ: Մեկը ֆինանսավորել է հակասերժական պայքարը, իսկ մյուսն ապահովել Ազատության հրապարակում գիշերողների ներկայությունն ու ընդհանրապես ակտիվորեն ներգրավվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմ:
Մարտի 1-ով ավարտված հետընտրական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն ամենաթունդ բառապաշարով էր արտահայտվում դրա կազմակերպիչների, իրագործողների և ընդհանրապես Սերժ Սարգսյանի իշխանության հետ շփվողների հասցեին: Նա համարում է, որ կա բարիկադի երկու կողմ, բայց, արի ու տես, որ Ս. Միքայելյանն ու Խ. Սուքիասյանը քծնում են Սերժ Սարգսյանին, բայց Նիկոլը դա չի նկատում: Փոխարենը՝ հաճույքով ժողգործիքություն է անում Վարդան Օսկանյանի դեմ:
Նիկոլի ու Սասունի հին «հաշիվ-ապրանքագրերը»
Տեղին է հիշեցնելը, որ երբ Սասունն ու Նիկոլը կալանավայրում էին, անգամ ընդդիմադիր շրջանակներում տեսակետ կար, որ այս երկուսին ՀՀԿ ղեկավարն, այսպես ասած, բարոյական առումով բերդում երկար պահելու իրավունք ունի, քանզի նրանք մարդկայնորեն սխալ են իրենց պահել:
Բանն այն է, որ 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Սասուն Միքայելյանը շտաբ էր բացել և սատարում էր Սերժ Սարգսյանին: Դա Հրազդանում զարմանք չէր առաջացրել, քանզի բոլորն էլ գիտեին, որ Միքայելյանին միշտ Սարգսյանն աջակցել է տեղական նշանակության իշխանիկ դառնալու հարցում: Միքայելյանն էլ այն ժամանակ իշխող թիմի անդամ էր:
Տեր-Պետրոսյանի մուտքը, սակայն, Միքայելյանին ենթադրել տվեց, որ կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, և նա անմիջապես փոխեց իր ճամբարը: Դրանից հետո ՀՀԿ ղեկավարի համար բացված շտաբը վերածվեց Տեր-Պետրոսյանին աջակցող շտաբի: Սասունը փոխեց պլակատներն ու պատին կախված նկարները և դարձավ թունդ հակասերժական (այդ փուլում որևէ մարտական ընկերության մասին խոսք անգամ չկար):
Սասունի վարքագիծը շատ ցավոտ ընդունեց Սարգսյանը ոչ միայն ճամբարափոխության, այլև այն բանի համար, որ Սասունը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ ղեկավարին աջակցող շտաբը տերպետրոսյանական շտաբի էր վերածել ՀՀԿ ղեկավարի փողերով:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Սարգսյանը սրան ևս «ճշտով» պատժելու իրավունք ուներ, քանզի 2007-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլի գլխավորած «Իմպիչմենտ» դաշինքը (այդ միավորը 1 տոկոսի չափ ձայն էր հավաքել) գեղամյանական տարբերակով գործում էր Սերժ Սարգսյանի շահերի տիրույթում՝ բնականաբար, ոչ առանց վերջինիս հովանավորության (այդ դաշինքի մաս կազմող հիմնական դեմքերն այսօր այս կամ այն կարգավիճակով շարունակում են ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին. դրանցից են Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Աղասի Ենոքյանը և այլք):
Սարգսյանը Նիկոլին պատրաստում էր 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ դաշնակցականների ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ «ընդդիմադիր» դիրքերից աշխատելու համար, սակայն ՀՀ առաջին նախագահի քաղաքական վերադարձն իրավիճակ փոխեց, և այդ փոխված իրավիճակում Նիկոլը թռավ Սերժի «տակից» ու հայտնվեց Տեր-Պետրոսյանի ճամբարում՝ կատարելով հեղափոխության «դիջեյի» դերը: Բնականաբար, Սերժը Նիկոլին դրանից հետո անհատապես պատժելու շարժառիթ ունեցավ և պատժեց:
Ի դեպ, Նիկոլին ու Սասունին ամենավերջինը բերդից բաց թողեց Սերժ Սարգսյանը, այն էլ՝ քաղաքական իրավիճակից ելնելով և այս երկուսին նախապես «երկխոսացնելով»: Պատահական չէ, որ ազատության մեջ հայտնվելուց հետո սրանք գործել են բացառապես Սերժ Սարգսյանի շահերի տիրույթում՝ ընդդիմության ընդդիմություն աշխատելով: Պարզապես տարբերությունն այն է, որ Նիկոլը՝ որպես «շուստրի գեղցի», Սասունի պես չի հայտարարում, որ Սերժն իր մարտական կամ չգիտեմինչական ընկերն է:
Նիկոլը գեղամյանական «շկոլայի» ներկայացուցիչ է և գիտի, որ ձևականորեն պետք է պահել «թունդ ընդդիմադիր» բառապաշարը, որ գոնե մի քանի հոգու հնարավոր լինի համոզել, որ թունդ ես, որպեսզի հաճախորդաց շուկայում գինդ բարձր լինի:
Սասունը Նիկոլի հավեսն ու ունակությունները չունի: Նա «քյասար» մարդ է: Ուզում է քաղաքապետ դառնալ և պատրաստ է առանց ձևականությունների հայտարարել, որ կրկին իրեն համարում է Սարգսյանի թիմակից (Միքայելյանը բերդից դուրս գալուց հետո բացատրում էր, որ ինքը 2008-ին ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ է դուրս եկալ, այլ նրա շրջապատի, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովի): Մի խոսքով ...
Հրազդանում տեղի ունեցող «ինստիտուցիոնալ» խաղը
Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասունն առաջարկում է «Որ ժպտաս, Հրազդա՛ն» կարգախոսը, բայց ժպտալու հարցը նախ և առաջ իրեն ու ՔՊ-ին է վերաբերում:
Բանն այն է, որ Հրազդանում ոչ միայն ու ոչ այնքան Սասուն Միքայելյանի աշխատանքի տեղավորման, այլև ապագա քաղաքական փոխդասավորության հարցն է լուծվում:
Իշխանության նեոբոլշևիկյան մտածողության թևն ուզում է ապագա խորհրդարանում որպես գեղամյանական տիպի ընդդիմության դերում տեսնել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» ու լուսավոր հաճախորդ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին» (ի դեպ, Սասուն Միքայելյանի թեկնածությունը, երջանիկ պատահականությամբ, պաշտպանում է նաև «Լուսավոր Հայաստանը». Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ, Սասունին պաշտպանելով, կողքից ուզում է նույնպես իշխանություններին հիշեցնել իր մասին, որպեսզի Արմեն Աշոտյանն իր մյուս հոդվածում «Հանրապետություն» կուսակցության մասին էլ լավ-լավ բաներ գրի ու տեղ հատկացնի մանդատացու հաճախորդների բանակում): Իշխանության այդ թևն ուզում է Սասունին Հրազդանի քաղաքապետ դարձնել, որպեսզի Նիկոլը կարողանա իր «ինստիտուցիոնալ» նաղլն առաջ տանել, թե բա՝ տեսա՞ք, որ ասում էի՝ ճիշտն ինստիտուցիոնալն է:
Իշխանությունները նիկոլենց չեն կարող ՀՅԴ-ի պես լծակներ տալ, քանզի կքանդվի Նիկոլի նախագիծը: Դրա համար էլ ուզում են «ընտրովիության» տարբերակով լծակներ տալ ՔՊ-ին, քանզի գիտեն, որ Նիկոլը Գեղամյան է ֆունկցիոնալ առումով, բայց վերջինիս պես չի կարող ընտրազանգված հավաքել սեփական ուժերով:
Ընտրաձայների հավաքման կարողությունների առումով Նիկոլն ավելի շուտ Արշակ Սադոյանին է նման, ում թամաշաները հաճույքով լսում էր պլեբսը, բայց քվե չէր տալիս:
Իշխանության մյուս թևի կարծիքով նիկոլենց պետք է պահել իշխանության տիրույթում, բայց դիշովկի կարգավիճակում, ինչը նշանակում է, որ Սասուն Միքայելյանին ՀՀԿ-ն չպետք է օգնի, որպեսզի նա Հրազդանի քաղաքապետ դառնա:
Թե որ թևի տեսակետն, ի վերջո, կյանքի կկոչվի, կերևա ընտրության արդյունքներից:
Եթե Սասունը պարտվի, ապա կփլուզվի ՔՊ-ի այն հայտնի թեզը, թե իրենք ժողովրդին պարտության չեն տանելու:
Իսկ եթե Սասունը քաղաքապետ դառնա, կնշանակի՝ սպասվող քաղաքական զարգացումներում Սերժ Սարգսյանի համար վերահսկելի ընդդիմություն ունենալն այնքան կարևոր նշանակություն ունի, որ նա հանձնում է Հրազդանն իր հաճախորդներին, որպեսզի վերջիններս ընտրակեծիքի ռեսուրս ունենան և առաջիկա ԱԺ ընտրություններում հնարավորություն ստանան հինգ տոկոսը հաղթահարելու համար:
Նկատենք, որ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում ՔՊ-ում չեն կարող ժպտալ, քանզի Նիկոլի հաճախորդությունն այնքան բացահայտ է դարձել, որ նույնիսկ ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանն է հումորներ անում այդ թեմայով: Թեև անձամբ Սասունին դա չի հետաքրքրում: Նա ուզում է գործի ընդունվել: Ու եթե դառնա քաղաքապետ, ապա կժպտա: Այլ հարց է, որ հրազդանցին, ամեն դեպքում, չի կարող ժպտալու առիթ ունենալ այս շոուից:
Առավելագույնը, որ կարող է այս թատրոնը առաջացնել հրազդանցիների մոտ, քմծիծաղն է:
Կժպտա՞ արդյոք Սասուն Միքայելյանը

Սամվել Խաչագողյան