Լրահոս

11.10.2010 17:26


Այցելություն Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել էլ ավելի արագացնել շինարարության տեմպերը եւ թաղամասն ամբողջովին շահագործման հանձնել գալիք տարի:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Այս խորագրի վերջին նյութերը