Լրահոս

19.03.2016 12:20


Չեղարկվել են Երևանից Դոնի Ռոստով և Սոչի չվերթները

Չեղարկվել են Երևանից Դոնի Ռոստով և Սոչի չվերթները

Այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ժամանակով 11.30-ի դրությամբ՝ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից։

Նշվում է, որ չեղարկվել են «Դոնավիա» ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը եւ «Աէրոֆլոտ» ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը:

Միաժամանակ, չեղարկվել են «Դոնավիայի» Ռոստովից Երեւան մեկնող D9 5330 չվերթը եւ «Աէրոֆլոտի» SU 5330 չվերթը:

Չվերթների չեղարկման պատճառն այս գիշեր Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարն է։

Եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են նաև Սոչի մեկնող SU 5367 («Աէրոֆլոտ) եւ D9 5367 («Դոնավիա») չվերթները եւ Սոչիից Երեւան մեկնող SU 5366 («Աէրոֆլոտ) եւ D9 5366 («Դոնավիա») չվերթները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը