Լրահոս

19.03.2016 14:30


Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց

Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը