Լրահոս

19.03.2016 15:45


Վահան Թումասյան. «Կոչ եմ անում անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերողներին ամեն գնով քանդել նրանց դոմիկները»

Վահան Թումասյան. «Կոչ եմ անում անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերողներին ամեն գնով քանդել նրանց դոմիկները»

«Շիրակ կենտրոնն» ուրախ է և ողջյունում է անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերման ոլորտում վերջին շրջանումնկատվող աննախադեպ աշխուժությունը: Հասկանալի է, որ երկար տարիների ընթացքում անօթևանության խնդիրը բավականին բարդություններ է առաջ բերել և որոշելը, թե ում և ինչպես բնակարաններ նվիրել, նույնպես դժվար է:

Օրինակ՝ մեզ հանդիպել են ընտանիքներ, ովքեր դժվարությամբ են համակերպվում՝ առնետների բնի վերածված խոնավ ու քայքայված, տնակները քանդելու մտքի հետ: Ընտանիքներ էլ կան, ովքեր իրենց առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով պնդում են թե, իբր, ժամանակավոր կացարանը իրենց չի պատկանում: Հանդիպում են նաև ընտանիքներ, ովքեր անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել:

Իհարկե, շատ ընտանիքներ կան, ովքեր իրոք այլոց դոմիկներում են բնակվում, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերն էլ պարզապես հորինում են:

Այդ իսկ նպատակով բնակարաններ անօթևան ընտանիքներին նվիրաբերող կառույցներին և անհատներին կոչ եմ անում մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել ժամանակավոր կացարանների պատկանելիությունը և փորձել ամեն գնով քանդել դրանք: Նույնիսկ այդ գործը չարժե վստահել բնակարանատերերին, քանի որ հնարավոր է բավարարվեն զուտ տնակները տեղափոխելով մի տեղից՝ մյուսը:

Հավատացե՛ք, Գյումրին անօթևանությունից և տնակներից կարող է ձերբազատվել միայն դոմիկների քանդման ճանապարհով: Ես «Շիրակ կենտրոնի» երկարամյա փորձից ելնելով եմ ասում, իսկ մենք վերջին 3 տարիներին տասնյակ բնակարաններ ենք նվիրել և տասնյակ դոմիկներ ենք քանդել:

Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը