Լրահոս

11.10.2010 21:00


Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավորին

Արձագանքելով ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանի' այսօր ակումբներից մեկում արված այն հայտարարությանը, որ իրենց խնդիրը ՀՀԿ-ի առավել հզորացումն է, իսկ «թույլերին մենք չենք թուլացնում», ինչը ոմանց գնահատմամբ ակնարկ էր ԲՀԿ-ի հասցեին։

 ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7 օրի» հարցին ի պատասխան ասաց, որ ինքը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ ինքն անձնամբ խոսել է Գ. Մելիքյանի հետ, և նա հավաստիացրել է, որ իր ակնարկը չէր վերաբերում ԲՀԿ-ին:

«Ամեն դեպքում, հանրապետական մեր գործընկերներին խորհուրդ եմ տալիս նույնիսկ հռետորական հայտարարություններում լինել հնարավորինս զգույշ և կոռեկտ», - ասաց Ն. Զոհրաբյանը:   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը