Լրահոս

19.03.2016 17:00


Տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողը ատրճանակի սպառնալիքով առևանգել էր տաքսու վարորդին

Տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողը ատրճանակի սպառնալիքով առևանգել էր տաքսու վարորդին

Ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանները մարտի 18-ին հայտնաբերել և բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին:
Օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին՝ ժամը 14.30-ին, Աղասի Մնացականյանը Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից նստել է Ռազմիկ Խ.-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել Միկոյան փողոցի վերջնամաս, որտեղ «Մակարով» ատրճանակը պահելով նրա քունքին՝ հրամայել է նստել մեքենայի հետնամասում, կպչուն ժապավենով կապել է ձեռքերն ու ոտքերը, շորով կապել աչքերը, որից հետո նստել ավտոմեքենայի ղեկին և շարժվել Գայի պողոտայի թիվ 7 շուկային հարակից տարադրամի փոխանակման կետ: Այստեղ նա կատարել է ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ ու դիմել փախուստի:

Հասնելով Մոլդովական և Բագրևանդ փողոցների հարող տարածք՝ կանգնեցրել է ավտոմեքենան, արձակել կպչուն ժապավենն ու թողնելով ավտոմեքենան՝ հեռացել է նշված վայրից:

Մարտի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Աղասի Մնացականյանին պատկանող՝ Ն. Ստեփանյան փողոցում գտնվող բնակարանում, որի ընթացքում ննջասենյակից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի, 12 մմ տ/չ, երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տ/չ 8 փամփուշտ, չլիցքավորված որսորդական 11 փամփուշտ, փայտյա մահակ, ձեռնաշղթա, գաղտնի փականով 3 դանակ, որսորդական 2 դանակ, մետաղական տարա՝ մոխրագույն փոշենման զանգվածով և դաշտային զինվորական համազգեստ:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը