Լրահոս

12.10.2010 09:06


Ի՞նչ սկզբունքով է ընտրվել փաստահավաք առաքելության երթուղին

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել փաստահավաք առաքելության երթուղին

Երկուշաբթի երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Բեռնար Ֆասիեն Ստեփանակերտում հանդիպել են լրագրողների հետ։ ՄԱԿ փախստականների հարցերով Ժնևի գրասենյակի գերագույն հանձնակատարի փորձագետները, ովքեր ուղեկցում են համանախագահներին և որոնց անունները չեն հրապարակվում, ասուլիսին չեն մասնակցել։ Բեռնար Ֆասիեն նշել է, որ Արցախի ազատագրված տարածքներում ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելությունը համանախագահներին հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրել իրավիճակը տարածաշրջանում։ «Մեր խմբից ես միակն եմ, ով հնարավորություն է ունեցել 2005 թ. լինել Ղարաբաղի հարակից տարածքներում։ Դրանից հետո փոխվել են ամերիկացի և ռուսաստանցի միջնորդները։ Ռոբերտ Բրադկեն և  Իգոր Պոպովը չեն եղել այդ տարածքներում։ Այդ իսկ պատճառով մենք ճիշտ համարեցինք տեսնել այդ շրջանները, և իհարկե ուշադիր ուսումնասիրել իրավիճակն այդտեղ»,-ադել է Ֆասիեն։ Նրա խոսքերով՝ համանախագահները, ՄԱԿ փորձագետների հետ միասին, արդեն եղել են 7 ազատագրված շրջաններից 6-ում։ Այսօր նրանք կլինեն Քարվաճառում։ Պատասխանելով առաքելության երթուղու ընտրությանը վերաբերող հարցին, մասնավորապես ինչու ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելությունը չի նախատեսել ուսումնասիրել իրավիճակը Գետաշենում, Շահումյանում՝ Ռոբերտ Բրադկեն ասել է. «Խոսքը գնում է այն շրջանների մասին որոնք կապ ունեն համանախագահների աշխատանքի հետ։ Մեզ պետք է հասկանալ իրավիճակը հենց այդ տարածքներում։ Մենք մտադիր ենք լինել նաև այլ շրջաններում, որտեղ հակամարտությունը թողել է իր հետևանքները, ինչպես նաև բոլոր այն շրջաններում, որոնք կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում»։

Հիշեցնենք, որ Արցախի ազատագրված տարածքների իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելության հաշվետվությունը կքննարկվի ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ մասին հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են գնահատել ԼՂՀ ազատագրված շրջաններում տիրող իրավիճակը։ Բեռնար Ֆասիեի խոսքերով՝ առաքելությունը ծրագրում է իրավիճակի գնահատումն ավարտել հոկտեմբերի 13-14-ը։

Այս խորագրի վերջին նյութերը