Լրահոս

21.03.2016 10:20


Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է գլուխը տոպրակի մեջ, պարանոցին պարանով կնոջ դի

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է գլուխը տոպրակի մեջ, պարանոցին պարանով կնոջ դի

Երեկ ուշ երեկոյան առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

«Shamshyan.com»-ի տեղեկացմամբ` արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 6-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: 3-րդ հարկի նշված բնակարանի դուռը բացելուց հետո միջանցքում` հատակին, հայտնաբերել են կնոջ դի:

Նշվում է, որ մահացածի պարանոցին եղել է պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները:

Մանրամնասն` «Shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը