Լրահոս

21.03.2016 11:05


Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից՝ մարտի 21-ից, Հայաստանի տարածքում իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ եւ արագաչափ նոր սարքեր են գործարկվելու:

Մասնավորապես, 2016 թվականի մարտի 21-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

• Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ 1 արագաչափ՝ Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից Դավիթ-Բեկ-Միկոյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

• Մ-5 «Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ՝ Մ-5 եւ Փարաքար համայնքի Ջիվանու փողոցի խաչմերուկի հատված՝ 2 արագաչափ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը