Լրահոս

21.03.2016 11:20


Նոր Արտագերսում հաղթել է գյուղապետի ՀՀԿ–ական տեղակալը

Նոր Արտագերսում հաղթել է գյուղապետի ՀՀԿ–ական տեղակալը

Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում մարտի 20-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Խաչատուր Զանազյանը:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Նշվում է, որ ընտրություններին մասնակցել է 771 մարդ: Թեկնածուներից անկուսակցական Սահակ Աբագյանը ստացել է 107 ձայն, ՀՀԿ-ական Դավիթ Ումուրշատյանը՝ 168, գյուղապետի տեղակալ Խաչատուր Զանազյանը՝ 481 ձայն:

Հիշեցնենք՝ Նոր Արտագերս համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում էր կայացվել 2015թ. դեկտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Սամվել Ավետյանի մահվանից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը