Արցախյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ բազմաթիվ կրակոցներ են արձակվել
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի հոկտեմբերի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ բազմաթիվ դեպքեր: Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի աշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր: Մասնավորապես «Սև նետ» և «СВД» տիպի դիպուկահար հրացաններ և «ПК», «ДШК» և «УТЕС» տիպի գնդացիրներ:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք գործողություններ, ինչից հետո հակառակորդը լռել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: