Իշխող ուժի ներսում բոլոր թևերն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցությունը Բ26–ի հաճախորդն է։ Այդ մասին բաց տեքստով հայտարարեց Սամվել Ալեքսանյանը։
Մինչ այդ Փաշինյանի մասով բազմանշանակ հայտարարություն էր արել նախարար Դավիթ Հարությունյանը։
Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում, առանձին բացառություններով, կողմ են, որպեսզի Նիկոլն իրենց հաճախորդը լինի, սակայն կան տարբեր մոտեցումներ նրան տրվելիք դերի և կոչման մասով։
Շարմազանովը, կամա թե ակամա, բացեց ներհանրապետական խոհանոցում տիրող պատկերը՝ նշելով, որ Նիկոլին կարող են տալ տարատեսակ կոչումներ։
Նիկոլ Փաշինյանին «Պատվավոր հաճախորդի» դեր տալուն կողմ են իշխանության, այսպես ասած, երիտթևի ներկայացուցիչները, որոնց տեսակետները ներկայացրեց Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանը (նա նույնիսկ հոդված գրեց ՔՊ–ն ԱԺ տանելու օգտին)։ Սրանք կարծում են, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՔՊ–ն կարողանա հաղթահարել հինգ տոկոս շեմն ու դառնալ ՀՀԿ ղեկավարին կից «ինստիտուցիոնալ ընդդիմություն», կամ ավելի պարզ ասած՝ նոր «Արտաշես Գեղամյան»։
Նիկոլը երիտբոլշևիկներին պետք է «թիմակիցներից» սեփականությունը խլելու, խլման համար հանրային կարծիք ձևավորելու, Հայաստանում գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու և «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նպատակով։ Բացի այդ՝ նաև Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ կռիվ տալու հարցում։
Ու որպեսզի Նիկոլի կառույցը կարողանա աշխատացնել իր առաջ քաշած «Ժողովրդին պարտության չենք տանելու» դեմագոգիկ կոդն ու նաև կարողանա հայտնվել ապագա խորհրդարանում, «Պատվավոր հաճախորդի» կողմնակիցներն ուզում են Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «հաղթեցնել» Սերժ Սարգսյանին անդադար քծնող ՔՊ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին, որպեսզի սրանք ընտրակեղծիքների ռեսուրս ստանան։
Ի տարբերություն Նիկոլի կառույցին «Պատվավոր հաճախորդի» կոչում տալու կողմնակիցների՝ ՀՀԿ–ի մեկ այլ թև էլ համարում է, որ ՔՊ–ին այդքան երես տալ պետք չէ։ Ալեքսանյանը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Նիկոլը մեր ախպերն ա»։ ՀՀԿ–ական գործարարը նկատի ուներ այն, որ հաճախորդներին պետք է, պատկերավոր ասած, կերակրել, բայց թույլ չտալ, որպեսզի դրանք չափն անցնեն, քանզի ընդամենը «Պատվավոր քամի տատանողների» կոչմանն են արժանի։
ՀՀԿ–ում կա նաև առանձին տեսակետ, որ իրենց ոչ մի տեսակի հաճախորդներ էլ պետք չեն, քանզի դրանք «Պատվավոր բանջարագործից» այն կողմ չեն ձգում և դիշովկեք են։ Այս տեսակետը ԱԺ–ում բարձրաձայնեց ոչ անհայտ Շմայսը։
Թե որ մոտեցման կողմնակիցն է անձամբ Սերժ Սարգսյանը, կերևա Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում։
Եթե Սասունին թույլ տան քաղաքապետ դառնալ, կնշանակի՝ Փաշինյանին ու իր ՔՊ–ին տալիս են «Պատվավոր հաճախորդի» կոչում և նրան վերապահել են հիմնական դհոլի ֆունկցիան, որին կից գործելու են արդեն մյուս հաճախորդները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և վերջին օրերին Վարդան Օսկանյանի դեմ «անկախ» մամուլով հանդես եկողները։
Իսկ եթե Սասունին բախտը չժպտա, այսինքն՝ նա կրկին «կտրվի» քաղաքապետի ընտրություններից, ապա կնշանակի, որ ՔՊ–ին դեռ պահում են «Պատվավոր քամի տատանողի» դերում, մինչև որ պարզ կլինի, թե ինչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ի հովանավոր Խաչատուր Սուքիասյանին, ապա այս մարդիկ պայքարում են, որպեսզի ՀՀԿ–ում հաղթի ՔՊ–ին «Պատվավոր հաճախորդի» կոչում տալու թևի տեսակետը։ Դա էր պատճառը, որ Սուքիասյանը «Ռոսիա Մոլում»ֆոտոսեսիա կազմակերպեց՝ Սարգսյանին ցույց տալու համար, որ պատրաստ է ծառայել նրա շահերին՝ իր փոքրիկ տեղը քաղաքական դաշտում ունենալու համար։ Դա հավատարմության յուրօրինակ երդում էր։
Ահա այսպիսին է ներհաճախորդական շուկայում տիրող իրավիճակը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Օրերս մամուլում Խաչատուր Սուքիասյանին վերաբերող մի հրապարակման հանդիպեցինք, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին աշխատակիցն էր։ Սույն հոդվածի հեղինակին Նիկոլը, ըստ լավատեղյակների, ամենավատ ձևով է վերաբերվել, սակայն հիմա, հանգամանքների բերումով, նրանք հայտնվել են նույն ճամբարում։
Ուշագրավն այն է, որ այդ լրագրողն արդարացնում էր Սուքիասյանի ֆոտոսեսիան և հիմնավորում, որ գործարարը պետք է մտնի Սերժ Սարգսյանի տիրապետության տակ, որպեսզի կարողանա ֆինանսավորել ընդդիմությանը։ Ընդդիմություն ասելով էլ, թերևս, նկատի ուներ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Փաստորեն, առաջին անգամ «անկախ» մամուլը ողջունեց հաճախորդացումն ու ճամբարափոխությունը՝ դա արդարացնելով «վեհ գաղափարներով»։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Ի՞նչ կոչման կարժանացնեն ՔՊ–ին Հրազդանում
Իշխող ուժի ներսում բոլոր թևերն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցությունը Բ26–ի հաճախորդն է։ Այդ մասին բաց տեքստով հայտարարեց Սամվել Ալեքսանյանը։
Մինչ այդ Փաշինյանի մասով բազմանշանակ հայտարարություն էր արել նախարար Դավիթ Հարությունյանը։
Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում, առանձին բացառություններով, կողմ են, որպեսզի Նիկոլն իրենց հաճախորդը լինի, սակայն կան տարբեր մոտեցումներ նրան տրվելիք դերի և կոչման մասով։
Շարմազանովը, կամա թե ակամա, բացեց ներհանրապետական խոհանոցում տիրող պատկերը՝ նշելով, որ Նիկոլին կարող են տալ տարատեսակ կոչումներ։
Նիկոլ Փաշինյանին «Պատվավոր հաճախորդի» դեր տալուն կողմ են իշխանության, այսպես ասած, երիտթևի ներկայացուցիչները, որոնց տեսակետները ներկայացրեց Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանը (նա նույնիսկ հոդված գրեց ՔՊ–ն ԱԺ տանելու օգտին)։ Սրանք կարծում են, որ առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՔՊ–ն կարողանա հաղթահարել հինգ տոկոս շեմն ու դառնալ ՀՀԿ ղեկավարին կից «ինստիտուցիոնալ ընդդիմություն», կամ ավելի պարզ ասած՝ նոր «Արտաշես Գեղամյան»։
Նիկոլը երիտբոլշևիկներին պետք է «թիմակիցներից» սեփականությունը խլելու, խլման համար հանրային կարծիք ձևավորելու, Հայաստանում գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու և «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու նպատակով։ Բացի այդ՝ նաև Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ կռիվ տալու հարցում։
Ու որպեսզի Նիկոլի կառույցը կարողանա աշխատացնել իր առաջ քաշած «Ժողովրդին պարտության չենք տանելու» դեմագոգիկ կոդն ու նաև կարողանա հայտնվել ապագա խորհրդարանում, «Պատվավոր հաճախորդի» կողմնակիցներն ուզում են Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «հաղթեցնել» Սերժ Սարգսյանին անդադար քծնող ՔՊ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին, որպեսզի սրանք ընտրակեղծիքների ռեսուրս ստանան։
Ի տարբերություն Նիկոլի կառույցին «Պատվավոր հաճախորդի» կոչում տալու կողմնակիցների՝ ՀՀԿ–ի մեկ այլ թև էլ համարում է, որ ՔՊ–ին այդքան երես տալ պետք չէ։ Ալեքսանյանը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Նիկոլը մեր ախպերն ա»։ ՀՀԿ–ական գործարարը նկատի ուներ այն, որ հաճախորդներին պետք է, պատկերավոր ասած, կերակրել, բայց թույլ չտալ, որպեսզի դրանք չափն անցնեն, քանզի ընդամենը «Պատվավոր քամի տատանողների» կոչմանն են արժանի։
ՀՀԿ–ում կա նաև առանձին տեսակետ, որ իրենց ոչ մի տեսակի հաճախորդներ էլ պետք չեն, քանզի դրանք «Պատվավոր բանջարագործից» այն կողմ չեն ձգում և դիշովկեք են։ Այս տեսակետը ԱԺ–ում բարձրաձայնեց ոչ անհայտ Շմայսը։
Թե որ մոտեցման կողմնակիցն է անձամբ Սերժ Սարգսյանը, կերևա Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում։
Եթե Սասունին թույլ տան քաղաքապետ դառնալ, կնշանակի՝ Փաշինյանին ու իր ՔՊ–ին տալիս են «Պատվավոր հաճախորդի» կոչում և նրան վերապահել են հիմնական դհոլի ֆունկցիան, որին կից գործելու են արդեն մյուս հաճախորդները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և վերջին օրերին Վարդան Օսկանյանի դեմ «անկախ» մամուլով հանդես եկողները։
Իսկ եթե Սասունին բախտը չժպտա, այսինքն՝ նա կրկին «կտրվի» քաղաքապետի ընտրություններից, ապա կնշանակի, որ ՔՊ–ին դեռ պահում են «Պատվավոր քամի տատանողի» դերում, մինչև որ պարզ կլինի, թե ինչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ի հովանավոր Խաչատուր Սուքիասյանին, ապա այս մարդիկ պայքարում են, որպեսզի ՀՀԿ–ում հաղթի ՔՊ–ին «Պատվավոր հաճախորդի» կոչում տալու թևի տեսակետը։ Դա էր պատճառը, որ Սուքիասյանը «Ռոսիա Մոլում» ֆոտոսեսիա կազմակերպեց՝ Սարգսյանին ցույց տալու համար, որ պատրաստ է ծառայել նրա շահերին՝ իր փոքրիկ տեղը քաղաքական դաշտում ունենալու համար։ Դա հավատարմության յուրօրինակ երդում էր։