Լրահոս

12.10.2010 10:03


Իրանի պաշտպանության նախարարը դատապարտե՞լ է

Իրանի պաշտպանության նախարարը դատապարտե՞լ է

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մաեդյարովն ընդունել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդի գլխավորած պատվիրակությանը։

Մամեդյարովն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, տարբեր ոլորտներում հարաբերությունների շրջանակի ընդլայնումը, լայն հնարավորության առկայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, թե Ադրբեջանն Իրանի համար եղբայրական երկիր է, դատարապարտել է ադրբեջանական տարածքների «գրավումը» և հույս է հայտնել, որ շուտով փախստականներն ու բռնի տեղահանվածները կվերադառնան իրենց բնակավայր։

Է. Մամեդյարովն իր հյուրին տեղեկացրել է նաև ԼՂ-ի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային այլ հարցեր ևս։

 

Այս խորագրի վերջին նյութերը