Լրահոս

22.03.2016 16:05


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 21-ին՝ ժամը 10.30-ին, Երևանի Հաղթանակի 1-ին և 2-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 21-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «ԶԻԼ-4331» բեռնատար և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 21-ին՝ ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 21-ին՝ ժամը 18.00-ին, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 298-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը