Լրահոս

22.03.2016 17:45


Սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ. ԱՆ հորդորները

Սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ. ԱՆ հորդորները

Հանրապետությունում 2015 թվականին արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 35 դեպք` 47 տուժածով, որոնցից 2-ը մահվան ելքով:

2016 թվականին արձանագրվել է 2 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն առաջացել ենԱրագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում` տուժածների կողմից հավաքված սնկերի օգտագործման հետևանքով:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

  • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, ինչը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի,
  • սննդում չօգտագործել հում սունկ,
  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,
  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,
  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը