Լրահոս

22.03.2016 20:15


«Օպել Աստրա»-ի վարորդը գողացել է մեկ այլ «Օպել Աստրա»-ի գազի բալոնը

«Օպել Աստրա»-ի վարորդը գողացել է մեկ այլ «Օպել Աստրա»-ի գազի բալոնը

Մարտի 20-ին՝ ժամը 04.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Նարեկացի թաղամասի թիվ 41 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ին` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ժամը 3-ից 4.30-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, Ավանի Նարեկացի թաղամասի թիվ 43 շենքի մոտ կայանված, 1988 թ. ծնված Հարություն Բ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը` պատճառելով 120.000 դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերվել է Գեղամ Հ.-ի «Օպել Աստրա»-ի բեռնախցից և առգրավվել:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը