Լրահոս

22.03.2016 21:30


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ուշադրությո՛ւն. Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 23-ի գիշերը օդում հնարավոր է 0...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-5 աստիճան ցուրտ:

Երևանում

Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.00C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.20C (1968 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.70

Այս խորագրի վերջին նյութերը