Լրահոս

23.03.2016 10:15


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց

Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը