Պերուի նախագահն ապտակ է հասցրել իրեն կաշառակեր անվանելու համար
Պերուի նախագահ Ալան Գարսիան հիվանդանոց կատարած այցի ժամանակ երկու անգամ ապտակել է 27-ամյա պերուացի Էմիլիո Լեոնին, երբ նա քաջություն է ունեցել իրեն կաշառակեր է անվանել։ Այս մասին այսօր հաղորդել են մեքսիկական լրատվամիջոցները։
«РИА Новости»-ի տեղեկացմամբ՝ ականատեսը պատմել է, որ Պերուի նախագահն ուղղվել է դեպի վերելակը, երբ իրեն է մոտեցել երիտասարդ պերուացին ու կաշառակեր անվանել։ Ալան Գարսիան նրան պատասխանել է աջ ձեռքի ապտակով։ Սակայն այդքանով այդ միջադեպը չի ավարտվել։
Էմիլիո Լեոնը շարունակել է հալածել Պերուի նախագահին հետևյալ խոսքերով. «Ահա թե ինչպես եք Դուք հասկանում խոսքի ազատությունը»։ Դրա համար նա երկրի ղեկավարից ստացել է երկրորդ ապտակը։
Նախագահի թիկնապահներին միայն ուժով է հաջողվել հանգստացնել երիտասարդին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Պերուի նախագահն իր հույզերը կարգավորել չի կարողանում։