Լրահոս

23.03.2016 11:00


Նոր նշանակումներ Մայր աթոռի կառույցներում և Հայ եկեղեցու տարբեր թեմերում

Նոր նշանակումներ Մայր աթոռի կառույցներում և Հայ եկեղեցու տարբեր թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայ եկեղեցու տարբեր թեմերում, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Մայր աթոռի Վանորեից տեսչությունում:

Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը և Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության են կոչվել Շիրակի թեմում:

Արժանապատիվ Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանը` Գուգարաց թեմում: Արժանապատիվ Տ. Սեդրակ քահանա Աղասյանը իր հոգևոր ծառայությունը կբերի Տավուշի թեմում:

Արժանապատիվ Տ. Արիս քահանա Խաչատրյանը կսպասավորի բանակի հոգևոր առաջնորդությունում և համատեղության կարգով հովվական ծառայություն կիրականացնի Արմավիրի թեմում:

Այս խորագրի վերջին նյութերը