Լրահոս

14.10.2010 10:31


Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի Վրաստանի նախագահի հետ

Այսօր մեկնարկում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Վրաստան։ Այցելության շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը կհանդիպի Վրաստանի նախագահի հետ։ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծրագրված է Մամեդյարովի հանդիպումը նաև վարչապետի, ԱԳ նախարարի և խորհրդարանի փոխխոսնակի հետ։ Հանիդպումների ընթացքում քննարկվելու են վրաց-ադրբեջանական երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք 2 երկների ռազմավարական հետագա զարգացման առաջնահերութ ուղղություններն են։ Մամեդյարովը Վրաստան է մեկնելու հոկտեմբերի 14-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը