Լրահոս

24.03.2016 18:30


Պլանային ջրանջատում Աջափնյակում

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 10.00-22.00–ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փող. 20-ից-38, Մարգարյան փող. 1-ից-7 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի և նրբանցքի, «Մոնթե Մելքոնյան»-ի անվան ռազմամարզական վարժարանի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը