Լրահոս

12.10.2010 11:36


Երեխան ծնվել է բեղմնավորումից 20 տարի անց

Լույս աշխարհ է եկել մի ամերիկացի, որը փորձանոթում բեղմնավորվել էր 20 տարի առաջ։ 42-ամյա ամերիկուհին արգանդում կրել է 1990թ. բեղմնավորված սաղմը։

Ինչպես հաղորդում է «Medportal.ru»-ն՝ հղում անելով «Daily Mail»-ին, բժիշկների խոսքերով՝ սա առաջին դեպքն է, երբ փորձանոթում այսքան երկար պահվող սաղմից նման առողջ երեխա է  ծնվել։

Անսովոր երեխային ծննդաբերած կինը հղիության մի քանի անհաջող փուլ է անցել սեփական ձվաբջիջով բեղմնավորված սաղմ կրելիս, և բժիշկներն առաջարկել են սաղմի փոխպատվաստման դիմել։

1990թ. չորս սաղմ են բեղմնավորել, որոնցից երկուսը լուրջ վնասվել են, իսկ մեկն էլ արգանդում տեղադրելիս մահացել է։ Միայն 4-րդն է բարեհաջող փոխպատվաստվել։ Հհղիությունը շատ հաջող է անցել, և 2010թ. մայիսին կինը ավելի քան 3 կգ քաշով առողջ երեխա է լույս աշխարհ բերել։

Ըստ մասնագետների՝ սա ռեկորդ է։

 

Այս խորագրի վերջին նյութերը