Լրահոս

24.03.2016 21:30


Ավետիսյանների սպանության գործով հաջորդ նիստը նշանակված է 2016 թ. մարտի 25-ին

Ավետիսյանների սպանության գործով հաջորդ նիստը նշանակված է 2016 թ. մարտի 25-ին

Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին:

Մարտի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ տասներորդ արտագնա դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը. հետազոտվեցին քրեական գործի 5-9-րդ հատորները:

Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Վ. Պերմյակովի և նրա ծառայակիցների մեզի և արյան մեջ ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի առկայություն չի եղել:

Ապացույցների հետազոտման փուլում անդրադարձ կատարվեց նաև հայ-թուրքական սահմանին տեղակայված պոմպակայանի հարակից տնակին, որտեղ, ըստ նախնական վարկածի, պատսպարվել է Վ. Պերմյակովը:

Չնայած նրան, որ Վ. Պերմյակովի ցուցմունքի համաձայն՝ ինքն այնտեղ մնացել է 10-21 ժամ, վերջինիս հետքերը պոմպակայանի հարակից տնակում չեն հայտնաբերվել այն դեպքում, որ Ավետիսյանների բնակարանում անցկացնելով ընդամենը 15 րոպե՝ հասցրել էր ծխախոտի մնացորդներ թողնել:

Հրապարակվեց նաեւ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ինքնաձիգի փողում առկա են կրակոցի արգասիքներ, սակայն կրակոցի վաղեմությունը պարզել հնարավոր չէ՝ համապատասխան հիմնավորված գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով:

ՀՔԱՎ

Այս խորագրի վերջին նյութերը