Լրահոս

24.03.2016 13:20


Կառավարությունը հրաժարվել է մարտի 1-ը պետական ահաբեկչության դեմ համազգային բողոքի օր հռչակել

Կառավարությունը հրաժարվել է մարտի 1-ը պետական ահաբեկչության դեմ համազգային բողոքի օր հռչակել
Կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եզրակացությունը ՀԱԿ մի շարք պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջրակվում էր մարտի 1-ը նշել որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Հովհաննսիյանը նշել է, որ նախագիծն ակնհայտորեն հիմնված է քաղաքական գնահատականների վրա, իսկ դրանում կիրառված «պետական ահաբեկչություն» հասկացությունը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

Կառավարությունը մերժել է պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը